News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2020 թվականի մարտից մինչեւ մայիսը Երկրի արհեստական ​​թրթռումների մակարդակն ընկել է 50 տոկոսով: Սա սեյսմիկ հանգստի ամենաերկար ժամանակահատվածն է ուսումնասիրություններից սկզբից ի վեր, հայտնում է ՌԳ-ն՝ վկայակոչելով Science-ը:

Սեյսմոլոգ Թոմաս Լեքոկի գլխավորությամբ գիտնականների խումբը տվյալներ է հավաքել 268 սեյսմոգրաֆներից: Ակտիվության անկում է գրանցվել 268 սարքից 185-ը, ընդ որում՝ խիտ բնակեցված տարածքներից: «Մենք աղմուկի մակարդակի գլոբալ անկում ենք նկատել, որը դրսեւորվել էր Չինաստանում 2020-ի հունվարի վերջին, այնուհետեւ՝ Եվրոպայում եւ աշխարհի մնացած մասերում 2020 թվականի մարտից մինչեւ ապրիլ: Աղմուկի մակարդակը, որը մենք նկատում ենք զանգվածային կարանտինի ընթացքում, ավելի հանգիստ էր, քան Սուրբ Ծննդյան եւ Ամանորի ընթացքում»,- նշվում է հոդվածում:

Հեղինակները նկատի ունեն այսպես կոչված արհեստական ​​սեյսմիկ աղմուկը. Էքսկավատորների կամ թռիչքուղու վրա վայրէջք կատարող ինքնաթիռների ձայնը, թրթռումները մետրոյում գնացքի մոտենալու ժամանակ, գրունտի հորատման ձայները եւ այլն։

Գիտնականները գրանցում են բոլոր թրթռումները եւ վերլուծում են դրանց ծագումը: Արհեստական ​​սեյսմիկ աղտոտման նվազեցումն ուսումնասիրությունների ընթացքում առաջին անգամ կրկնակի անգամ կրճատվել է։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես է մարդկային գործունեությունն ազդում երկրի ընդերքի եւ մակերեսի վրա»,- նշել է աշխատության համահեղինակ Ստեֆան Հիքսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ