News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում 600 գիդերից այսօր աշխատում է առավելագույնը 80-ը: Նրանց ծառայություններն արժեն 8-12 հազար դրամ, մինչ ճգնաժամը նրանք վաստակում էին միջինում 20-25 հազար դրամ, որոշ դեպքերում, օրինակ, չինարենով ծառայությունների դեպքում՝ մինչեւ 50 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայ զբոսավարների գիլդիա» ՀԿ փոխտնօրեն Լիա Բախշինյանը:

Նրա խոսքով՝ տարբեր կազմակերպությունների հետ աշխատանքում ներգրավված են այն գիդերը, որոնք լավ են տիրապետում հայերենին, սակայն գիդերի մեծ մասը ծառայություններ է տրամադրում զբոսաշրջիկներին օտար լեզուներով, եւ նրանք մնացել են առանց աշխատանքի:

«Մենք պատրաստ ենք համագործակցել տուրօպերատորների հետ՝ կապված գների իջեցման հետ»,-ասաց նա: Նա հույս հայտնեց, որ սահմանափակումները կթուլանան արդեն այս տարի, կհանվեն 14-օրյա կարանտինի պահանջները՝ հաշվի առնելով, որ տուրիստական ակտիվ սեզոնը սկսվում է սեպտեմբերին եւ հոկտեմբերին:    

Փորձագետը հույս հայտնեց, որ հաջորդ տարվա մարտին ամեն ինչ կվերականգնվի, եւ գիդերը կկարողանան լիարժեք աշխատել: «Մենք սպասում ենք զբոսաշրջիկների Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, արաբական երկրներից»,-նշեց Բախշինյանը:

Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա, նրա խոսքով, աջակցության 8-րդ փաթեթով բոլոր գրանցված գիդերը (100-150 մարդ) 10 տոկոսի չափով աջակցություն են ստացել:

Աջակցության գումարը կազմել է 65-80 հազար դրամ՝ կախված շրջանառությունից: Դրանից հետո 20-րդ հակաճգնաժամային ծրագրով բոլոր գիդերը ստացել են եւս 68-ական հազար դրամ:

Նշենք, որ ամբողջ աշխարհում տուրիզմը պանդեմիայի պատճառով ամենատուժած ոլորտներից է: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշել է միջոցառումներ իրականացնել: Մասնավորապես, միջոցառումների 8-րդ փաեթով աջակցություն են ստացել վարձու աշխատողները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց միանվագ օգնություն է տրամադրվել հունվար եւ փետրվար ամիսների համար միջին աշխատավարձի 50 տոկոսի չափով, սակայն ոչ ավել, քան 136 հազար դրամը: Բացի այդ միջոցառումից, կառավարությունն ընդունել է 20-րդ փաթեթը, որի շահառուներ են դարձել անձինք, ովքեր մարտի 1-ին հունիսի 15-ը վարձու աշխատողներ կամ մասնավոր ձեռնարկատերեր են համարվել եւ ստացել են միանվագ օգնություն 68 հազար դրամի չափով:

Նշենք, որ 2019-ին տուրիզմի ոլորտում աճը կազմել է 15 տոկոս, իսկ ոլորտի ընդհանուր եկամուտը՝ 1,9 մլրդ դոլար (երկրի ՀՆԱ-ի ավելի քան 15%-ը): 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ