News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Բուհ չընդունված դիմորդներն ու իրենց ծնողներն այսօր՝ հուլիսի 29-ին, Ազգային ժողովում հանդիպում են պատգամավորների հետ՝ քննարկելու բուհերից դուրս մնացած դիմորդների հարցը:

Քննարկմանը մասնակցում են իմքայլական Լիլիթ Ստեփանյանն ու «Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը:

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ