News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Մենք արդեն երկար ժամանակ է չենք աշխատում մի խումբ ակտիվիստների պատճառով, հանքը 2018-ից չի գործում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Լիդիան ընկերության նախկին աշխատակիցներից Լիանա Հովսեփյանը:

Նրա խոսքով, արդեն մի քանի ստուգումներ են անցկացվել Ամուլսարում եւ ոչ մի խախտում չեն հայտնաբերել» «Տեսնելով, որ մեր ձայնը լսելի չէ, մեր դիմումներն ընթացք չեն ստանում, մենք որոշել ենք դիմել վարչական դատարան: Մեր դիմումն ըն թացքի մեջ է, մեզ միացել են Լիդիանի 100 նախկին աշխատողներ: Մեզ համար անհասկանալի է կառավարության մոտեցումը, որը լռում է, ոչինչ չի անում, վերջերս էլ տեսանք, որ Ամուլսարում եղավ քաշքշուկ ոստիկանների եւ բնապահպան ակտիվիստների միջեւ: Ոստիկանապետն ասաց, որ ինքն աջակցում է ակտիվիստներին: Հարց է ծագում, այն ամենը, ինչ կատարվում է կառավարության թույլտվությա՞մբ է արվում: Հիմա կառավարությունը կարո՞ղ է վերջնական որոշում կայացնի ու մեզ ասի՝ կամ աշխատում եք, կամ չեք աշխատում: Կամ ձեր օրինական իրավունքները վերականգնվում են, հանքը բացվում է, կամ հանքը ապօրինաբար փակվում է: Մենք էլ այլ քայլերի կգնանք»,-ասաց նա:

Իր հերթին Լիդիանի նախկին աշխատակիցների փաստաբան Արմեն Մեքումյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ 36 նախկին աշխատակիցների հայցը մուտք է արվել վարչական դատարան, առաջին դատական նիստը կլինի օգոստոսի 6-ին:

«Այս հայցին միացել են եւս 86 հոգի: Մեր պահանջն է հանքի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչել: Ոստիկանությունը 2018-ի հունիսի սկսած իր պարտականությունները չի կտարում, չի պաշտպանում աշխատողի կողմից իր իրավունքն իրացնելու առումով: Չեն բացվում հանքի ճանապարհները, չեն վերացնում այդ խուլիգանությունները: Կարող ենք փաստել, որ Ամուլսարում եւ հարակից տարածքներում մենք ոստիկանություն չունենք, նաեւ պետություն չունենք: Սա աննախադեպ երեւույթ է:

Մեր օգտին դատական ակտ չլինելու դեպքում մենք հնարավորություն ունենք այս հարցեը ՄԻԵԴ ներկայացնելու համար: Այդ դեպքում, եթե հաշվենք աշխատակիցների ստցած բարձր աշխատավարձը, մեր պահանջը պետությանը լինելու է 30-35 մլն դոլար»,-ասաց փաստաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ