News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Սահմանների փակ լինելը մի վիճակ է, որը վնաս է հասցնում մեր տնտեսությանը, գրեթե բոլոր ոլորտներին, համաճարակի պայմաններում շատ ավելի հեշտ էր փակել երկիրը եւ խուսափել այս իրավիճակից, դա էլ չստացվեց։ Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով երկրում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակին:

«Մենք  ունենք սահման 4 երկրի հետ, որից 2-ի հետ փակ է, Իրանի հետ ունենք մեկ անցակետ, մյուս երկիրը Վրաստանն է, որտեղ կորոնավիրուս գրեթե չկա, որտեղից հայտնվեց այս ամենը Հայաստանում: Սահմանների փակ լինելը մի վիճակ է, որը վնաս է հասցնում մեր տնտեսությանը, գրեթե բոլոր ոլորտներին, համաճարակի պայմաններում շատ ավելի հեշտ էր փակել երկիրը եւ խուսափել այս իրավիճակից, դա էլ չստացվեց: Սա միակ դեպքն էր, երբ մեր մասնակի շրջափակումը կարող էր առավելություն դառնալ երկրի համար, չաշխատեց: Երկրում 5 ամիս է` արտակարգ իրավիճակ է , համեմատում ես թվերն այն երկրների հետ, որոնք ոչինչ չեն արել, օրինակ Բելառուսի հետ, մեր մոտ ավելի վատ է, քան Բելառուսում։ Հիմա հարց է առաջանում` մեր Կառավարության  ձեռնարկած քայլերը ուր են մեզ բերել,  ինչի է մեզ մոտ վիճակը ավելի վատ, քան այն երկրում, որտեղ ընդհանրապես ոչինչ չեն արել, սա մի հարց է, որի պատասխանը ես չունեմ: Ընդամենը մոտ 500 մահ Բելառուսում եւ 60 հազար դեպք, որը 10 միլիոն բնակչության հետ համեմատենք, շատ ավելի բարվոք վիճակ է, քան Հայաստանում»,-ասաց նա:

Քոչարյանի կարծիքով` իրավիճակի գնահատումն էր սխալ հենց սկզբից, նախապատրաստական աշխատանքներ գրեթե չեն արվել ընդհանրապես, իրար հակասող որոշումներ, հայտարարություններ պաշտոնյաների կողմից:

«Դիմակ կրեք, հետո չկրեք, օգնում է, չի օգնում, անցքերը մեծ են վիրուսից եւ այլն: Զավեշտալի երեւույթներ, որոնք իրավիճակի հետ  կապ չունեին, եւ ամենից անընդունելին ինձ համար փորձն էր մեղադրել ժողովրդին դիմակ չկրելու մեջ: Ես մեզ չեմ համեմատում գերմանացիների կամ ավստրիացիների հետ, բայց համեմատու մ եմ վրացիների եւ հույների հետ, որոնց հետ կենցաղային նմանություններ ունենք, սիրում ենք քեֆեր, բայց իրենց մոտ էլ այսպիսի վիճակ չէ: Պատճառը մեկն է` ձեռնարկված քայլերը եւ կառավարման արդյունավետությունը, ուրիշ բացատրություն չկա: Մի բան ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ` 2 ամսում շատ ավելի մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում, եւ ինչի՞ համար, դիմակ չկրելու համար: Բայց խոսքի մեջ ժողովրդին մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք: Մի սիրեք, բայց ճիշտ կառավարեք, որ 900 հոգի չմեռնի: Հիմա էդ սիրված, բայց ասֆալտին փռված հպարտ քաղաքացին թող ինքը մտածի, թե ինչու է  երկիրը հանձնել այս կառավարությանը, որոնք ասում են, որ դու ես մեղավոր, որ 900 հոգի մահացել է: Անընդունելի եմ համարում, ուղղակի սա անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի հանդեպ: Վաղը տնտեսական անհաջողությունների մեղքն ենք բարդելու ժողովրդի վրա, ասելու ենք` գլխից է գալիս, մեկ ուրիշ տեղից է գալիս: Վաղը պատերազմ լինի  հանկարծ, խնդրահարույց հարցեր լինեն, ո՞վ է մեղավոր, իհարկե, մեր սիրած ժողովուրդն է մեղավոր, որովհետեւ անկազմակերպ է։ Ի դեպ, ես համոզված եմ, որ մենք Հարավային Կովկասում ամենակազմակերպված ազգն ենք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ