News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 30
USD
488.41
EUR
571.78
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ներկայիս իշխանությունների վարած այս քաղաքականության պարագայում եթե չլիներ քրեական հետապնդումը, մեկ է՝ ես պետք է վերադառնայի քաղաքականություն։  Այս մասին «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու նախորդ 10 տարիներին նա գրեթե չի արձագանքել իր հասցեին հնչած մեղադրանքներին, չի արդարացել կամ պատասխան խոսքով հանդես եկել:

«Իմ նախագահական ժամկետն ավարտելուց հետո ես շատ անկեղծ մղումներով որոշել եմ, որ գնում եմ: Իհարկե, չէի սպասում նման կարգի զարգացումների: Իմ պարտքն էի համարում արձագանքել այն հարցերին, որոնց հետ համաձայն չէի եւ որոնք ունեին լայն հանրային հնչողություն, այդ հարցերի վերաբերյալ ես պարբերաբար, ոչ հաճախ հարցազրույցներ էի տալիս, մնացածն ինձ չէր հետաքրքրում, ես համարել եմ, որ ես իմ առաքելությունը կատարել եմ, չեմ կարող ամեն մի հոդվածի պատասխանել: Փորձել ենք գրասենյակի միջոցով հերքել զրպարտություն պարունակող տեղեկատվությունը, բայց հետո հասկացանք, որ ինտերնետի դարում սրանով կամ պետք է զբաղվել ամեն օր, կամ ավելի լավ է ընդհանրապես չզբաղվել, քանի որ չափազանց ժամանակատար եւ ռեսուրսատար աշխատանք էր պահանջում: Ես համարում էի, որ շատ ավելի հետաքրքիր գործ ունեմ անելու, ավելի հետաքրրքիր կյանք վարելու ցանկություն ունեի, քան նստել ու արդարանալու, պաշտպանվելու գործով զբաղվելու, ու ասեմ՝ չեմ փոշմանել: Միգուցե որոշ բաներից հնարավոր կլիներ ձերբազատվել, բայց այդկերպ իմ անցած տասը տարիները կթունավորեի»,- ասաց նա:

Հարցին՝ եթե այս քրեական հետապնդումները չլինեին, կշարունակեիք նույն կյանքո՞վ ապրել, 2-րդ նախագահը պատասխանեց. «Հարցը քաղաքական հետապնդումը չի, հարցն այն է, որ երկրում այնպիսի քաղաքականություն է վարվում, որը վտանգում է Հայաստանի ու Արցախի գոյությունն ընդհանրապես, տվյալ դեպքում այս քաղաքականության պարագայում եթե չլիներ քրեական հետապնդումը, մեկ է՝ ես պետք է վերադառնայի քաղաքականություն։  Եթե այդ վտանգները չլինեին, քաղաքականությունն այսպիսի տատանումներ չունենար, միգուցե այո, բայց ես չեմ համարում, որ նախկին նախագահը, հատկապես իմ նման կենսագրություն ունեցողը, տեսնելով իրական վտանգները երկրի համար, կարող է անտարբեր մնալ, որեւէ կերպ չարձագանքել կամ չփորձել ինչ որ բան փոխել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե նման միջնորդություն չլիներ մեր հերոսների նահատակման պայմաններում, պետք է դատական նիստ ունենայինք. Վարդեւանյան
Այսօրվա դրությամբ բոլոր պաշտպաններն էլ զորակոչի ենթակա են…
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը չի կայանա. Սեյրան Օհանյանն Արցախում է
Ըստ տեղեկատվության, նման որոշման հիմք է եղել միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս…
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդեց նոր ապացույցներ պահանջելու վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը, վերադառնալով հերթական կարճ դադարից հետո, սկսեց նոր ապացույցներ պահանջելու միջնորդագրի քննությունը...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից ձեռք բերված ապացույցները
Ըստ Հովհաննես Խուդոյանի` քննիչ Մուշեղյանը բազմաթիվ կոպիտ եւ ակնհայտ խախտումներ է թույլ տվել նյութերի հավաքման ընթացքում...
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը հետաձգեց փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդության քննությունը
Երկու դատախազն էլ դեմ էին այս փուլում փորձաքննության անցկացմանը․․․
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները համաձայն չեն փաստաբանների փաստարկներին
Եթե պաշտպանական կողմը կոնկրետ տվյալներ ունի, նրան ոչ ոք չի զրկում կոնկրետ նյութն ուսումնասիրելու համար պահանջելու իրավունքից․․․
Ամենաշատ