News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց ակցիա իրականացնող «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողներն ու Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները ոստիկանների հետ համաձայնության եկան, որ կընթերցեին իրենց համատեղ դիմումն ուղղված վարչապետին եւ կհեռանան:

Ակցիայի մասնակիցներից մեկը բոլոր աշխատակիցների անունից բարձրաձայն կարդաց հորդորը, որում մասնավորապես ասվում է.

«Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, մենք ներկայացնում ենք Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների մեծամասնությունը: Դեռեւս 2 ամիս առաջ մենք 1200 բնակչի ստորագրությամբ նամակ ենք հանձնել կառավարությանը, սակայն, որեւէ պատասխան չստանալով, հուլիսի 22-ին բաց նամակ հղեցինք, որը տարածվեց լրատվամիջոցներում:

Դատելով ձեր լռությունից՝ տպավորություն է ստեղծվում, որ դուք մոռացել եք, որ Ամուլսարն ու շրջակա բնակավայրերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ դուք բարձրաձայնված խնդիրներն համարում եք օտար պետության եւ օտար ժողովրդի ներքին հարց, մենք հիշեցնում ենք, որ մենք ՀՀ լիիրավ քաղաքացիներ ենք, մեզ վրա եւս տարածվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված բոլոր օրենքներն ու պարտականությունները, իսկ դուք ստանձնել եք պարտավորություն, որ դուք կլուծեք մեր խնդիրները եւ կապահովեք իրավական եւ սոցիալական պաշտպանվածություն:

Մենք չենք զգում, որ պետությունը ցանկանում է արդարացի եւ օրինական ճանապարհով լուծել մեր խնդիրները, ավելին, մենք կասկածներ ունենք՝ կառավարությունը մեզ զոհաբերում է ոմանց տնտեսական եւ սոցիալական շահերի համար, մեր պահանջները չեն փոխվել, պահանջում ենք Ամուլսարի շուրջն ապրող մարդկանց ապահովել արժանապատիվ աշխատանքով, պահանջում ենք Ամուլսարի խնդիրը զերծ պահել քաղաքական շահարկումներից եւ հարցը լուծել բացառապես իրավական դաշտում: Պահանջում ենք կառավարությանը միջոցներ ձեռնարկել եւ անհապաղ բացել մի քանի տասնյակ մարդկանց կողմից արդեն 2 տարի շրջափակված հանքի ճանապարհները եւ թույլ տալ շահագործել հանքը: Պահանջում ենք հանքի ճանապարհներն անօրինական ձեւով փակած մարդկանց կարծիքը չընդունել որպես համայնքի տեսակետ, նրանք չեն ներկայացնում ազնիվ, աշխատասեր եւ համայնքի ճակատագրով մտահոգ բնակիչներին, ավելին այս 2 խմբերի միջեւ կան խորը անհամաձայնություններ եւ լարվածություն, որը կարող է վերածվել արյունալի բախումների:

Պահանջում ենք լինել անկեղծ եւ ընդունել բնապահպանական առումով Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը, Հայաստանում լավագույնն է եւ չափորոշիչներով գերազանցում է բոլոր հանքերին: Պահանջում ենք հավատարիմ մնալ ձեր նախկինում արված հայտարարություններին, որոնցով դուք պնդել եք, որ հանքը չշահագործելու իրավական պատճառներ չկան, պահանջում ենք հրաժարվել կրավորական կեցվածքից եւ զբաղվել մեր խնդիրներով, քանի որ մենք կանք, գոյություն ունենք ու մնացել ենք առանց աշխատանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ