News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Telegram մեսենջերը Apple-ի դեմ բողոք է ներկայացրել ԵՄ, հաղորդում է Financial Times-ը:

Փաստաթուղթն ուղարկվել է մրցակցության հարցերով ԵՄ հանձնակատար Մարգարեթ Վեստագերին:

Բողոքում նշվում է, որ Apple-ը պետք է օգտատերերին հնարավորություն տա այլ աղբյուրներից ծրագրային ապահովում ներբեռնել:

Telegram-ն ու իր հիմնադիր Պավել Դուրովը դգժոհ են նրանից, որ Apple-ը App Store-ի միջոցով տրանսակցիաներից ու կողմնակի հավելվածների ստեղծողներից 30 տոկոս միջնորդավճար է գանձում: Apple-ը նշում է, որ դա օգնում է աջակցել խանութի աշխատանքին:

Այս շաբաթ Դուրովը գրել է, որ Apple-ն ամեն եռամսյակը մեկ կողմնակի հավելվածների ստեղծողներին միլիարդավոր դոլարներ է գանձում:

Ամբողջ աշխարհում  App Store-ում Apple-ի հանգանակությունները գնահատվում են ամսական ավելի քան 1 մլրդ դոլար, գրում է FT-ը:

ԵՄ-ին ուղղված բողոքում նշվում է նաեւ, որ Apple-ը ձգձգում է նորարարությունները: Մեսենջերը գրում է, որ 2016 թվականին Apple-ը մեսենջերին չի թույլատրել խաղերի հարթակ թողարկել՝ պարզաբանելով, որ այն չի համապատասխանում App Store-ի կանոններին:Telegram-ը դա բացատրում է մենաշնորհ դիրքով:

Ավելի վաղ նման բողոք էր ներկայացրել շվեդական Spotify երաժշտական ծառայությունը, ինչպես նաեւ ճապոնական   Rakuten ընկերությունը:

Apple-ը բազմիցս հերքել է մեղադրանքները: Ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը հայտնել է, որ Apple-ը հավատում է մրցակցությանն ու դա առավելություն համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ