News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի մակարդակի չափումը դժվար խնդիր է՝ թերեւս այն պատճառով, որ նման սխեմաների մասնակիցներն ամեն ինչ անում են իրենց գործողությունները թաքցնելու համար: Որոշ երկրներում, որտեղ կոռուպցիան ներթափանցել է կառավարման ամբողջ ապարատի մեջ, դա հատկապես դժվար է անել: Սակայն Մոնպելյեի բիզնես դպրոցի սոցիոլոգ Պավլո Բլավատսկին գտել է այն չափորոշիչը, որը թաքցնել հնարավոր չէ՝ կոռումպացիոներների ավելորդ քաշը: Այս մասին նա գրել է Economics of Transition and Institutional Change ամսագրում հրապարակված հոդվածում։

Իր հետազոտության համար Բլավատսկին ծրագրավորել է նեյրոցանցը եւ սովորեցրել է լուսանկարով գնահատել մարդու մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), այնուհետեւ դրա միջով «անցկացրել» է ԽՍՀՄ նախկին 15 հանրապետություններից 299 նախարարի լուսանկարները: Գիտնականը ստացված թվերը համեմատել է այս երկրներում կոռուպցիայի ընկալման մակարդակի հինգ տարբեր գնահատականների հետ, այդ թվում՝ Transparency International-ի եւ Համաշխարհային բանկի տվյալների, փոխանցում է Naked-Science-ը:

Ամենացածր ՄԶԻ-ն գրանցվել է Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի եւ Վրաստանի կառավարությունների անդամների շրջանում. պետություններ, որոնցում կոռուպցիայի մակարդակը նվազագույնն է համարվում հետխորհրդային տարածքում: Եւ հակառակը՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թուրքմենստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը, նախարարներն աչքի են ընկնում ավելորդ քաշով։ 

Հատկանշական է Հայաստանի հետ կապված պատմությունը, որը մատնանշում է աշխատանքի հեղինակը: 2018-ին Փաշինյանի «բարեկազմ» կաբինետով Սերժ Սարգսյանի կառավարությունը փոխարինելուց հետո այս երկրում կոռուպցիայի ցուցանիշները զգալի անկում են ցույց տվել:

Բացի այդ, հետաքրքրական է տարբերությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ. չնայած կոռուպցիայի ընկալման մակարդակն այդ երկրներում մոտավորապես նույնն է, ռուս գործիչները տարբերվում են համեմատաբար ձգվածությամբ: Նախարարների ՄԶԻ-ն Ուկրաինայում ավելի բարձր է, քան նույնիսկ Տաջիկստանում, ինչը, հնարավոր է, խոսում է այս երկրում առկա կոռուպցիայի գնահատականների ոչ ճշգրիտ լինելու մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ