News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.52
EUR
575.63
RUB
6.66
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հուսով եմ, որ վարչապետի ասածը վերաբերում էր ամառվա հանգստի սեզոնին, այդ դեպքում հույսը չենք կորցնում, որ գոնե աշնանից ավիափոխադրողների վերականգնումը հնարավոր լինի, միջազգային զբոսաշրջության վերականգնումը նույնպես։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտն ավիափոխադրողները սովորական ռեժիմով չեն վերականգնվի, ինչը նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք մտադրություն և հնարավորություն ունեն արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պիտի օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից»։

«Մենք չենք դադարում կառավարությանը հորդորել, որ առնվազն մեկ քննարկում ունենանք շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որպեսզի մեզ համար որոշակի լինի՝ սահմանները բացելու հնարավորությունը։ Շատ կարևոր է այդ որոշակիությունը ավիաընկերությունների համար, մանավանդ՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողերի համար, հասկանան՝ ե՞րբ է լինելու, նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն անորոշության պատճառով»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։

Ներքին զբոսաշրջությունը կարևորվում է այս ընթացքում, ինչն ըստ Մեխակ Ապրեսյանի՝ թե՛ անհրաժեշտ է, թե՛ լավ հնարավորություն։ Անհրաժեշտությունը փակ սահմանների հետ է կապված, իսկ լավ հնարավորությունն էլ ներքին տուրիզմը խթանելու և ընդլայնելու տեսանկյունից։

«Դա շատ լավ է, որ ներքին տուրիզմն ակտիվանում է, և ինչ-որ չափով նպաստում է ոլորտում կորոնավիրուսի հետ պայմանավորված խնդիրների լուծմանը, բայց մենք չենք կարող ասել, որ ներքին զբոսաշրջության միջոցով բոլոր խնդիրները կլուծենք, դա բավարար չէ։ Միայն ներքին զբոսաշրջությամբ այն ոլորտը, որն ամենաշատն է տուժել և շարունակում է տուժել կորոնավիրուսի հետևանքներից, այդ ոլորտի խնդիրները ամբողջությամբ լուծել կամ հույսներս դնել, որ կլուծենք, չենք կարող»,- ընդգծեց Մեխակ Ապրեսյանը։

Անկախ կորոնավիրուսից, զբոսաշրջային գործի մասնագետն ընդգծում է, որ քաղաքացիները ակտիվորեն այցելում են Հայաստանի տեսաշարժան վայրեր։

«Շատ լավ այցելում են, իհարկե, դեռևս վիճակագրական տվյալներ հրապարակված չկան, որ մենք թվերով խոսենք։ Մոտ մեկ ամսից կունենանք ներքին զբոսաշրջության տվյալները և կկարողանանք համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Համոզված եմ, որ երկրորդ եռամսյակի տվյալները, եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, ապա մենք կեսին էլ հասած չենք լինի։ Բայց հուլիս ամիսը բավականին ակտիվ է, որովհետև մեզ համար ակտիվ հանգստի սեզոն է։ Այս դեպքում երրորդ եռամսյակի համեմատությունը, որ անենք նախորդ տարվա 3-րդ եռամսյակի հետ, այստեղ պատկերը մի քիչ այլ կլինի, միգուցե մոտենանք նախորդ տարվա ցուցանիշին։ Համոզված չեմ, որ նախորդ տարվա ցուցանիշը լիարժեք կունենանք, աճի մասին էլ չեմ խոսում, բայց գոնե կարծում եմ, որ կեսից ավելի կլինի»,- նշեց նա։

Եթե մինչ տարեվերջ սահմանները փակ մնան, ապա, վստահաբար, վնասն ավելի մեծ է լինելու։ Իսկ այդ դեպքում, Մեխակ Ապրեսյանը նկատում է, որ ոլորտին պետական աջակցության անհրաժեշտությունն ավելի մեծ կլինելի։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը դեռ տվյալներ չունի, թե օրինակ, տուրիստական գործակալությունների քանի տոկոսն է փակված։ Բայց մոտավորապես վիճակը հետեւյալն է․

«Փակման եզրին կանգնածներ արդեն կան։ Համենայնդեպս նրանց, ում ես ճանաչում եմ, մեր ֆեդերացիայի անդամ ընկերությունները, հյուրանոցային ծառայություններ մատուցողները, նույնիսկ հանրային սննդի ծառայության մատուցողներ կան, որ չեն կարողանում արդեն դիմանալ, ատամներով պահում են իրենց բիզնեսը, ատամներով աշխատատեղեր են փորձում պահել, բայց եթե մի քիչ էլ հապաղի պետական աջակցությունը այստեղ ավելի վատ պատկեր կունենանք։ Աշխատատեղերի կրճատում թեև քիչ-քիչ կա, բայց դա կարող է ավելանալ, կարող են ընկերություններ փակվել, կարող են նաև սնանկություններ լինել, սա պետք է հաշվի առնել»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը հուսով է, որ չեն ուշանա պետական աջակցության ծրագրերը, որպեսզի կանխվեն հնարավոր սնանկությունները։ Նա շեշտում է, որ մինչև կորոնավիրուսը տնտեսվարողները վարկեր էին վերցրել, ներդրել զբոսաշրջության ոլորտում, իսկ այսօր եկամուտներ չուեն։

Լավագույն սցենարի դեպքում, Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ եթե աշնանը բացվեն սահմանները, ապա ոլորտի լիարժեք վերականգնման գործընթացը կսկսի 2021թ․-ի ապրիլից։ Սահմանների բացվելու պարագայում, աշնանը կակտիվանա ոլորտը, ուշ աշնանը, ինչպես միշտ, կպասիվանա, Ամանորին կրկին ակտիվություն կլինի, և հունվարից հետո մինչև ապրիլը կրկին պասիվ կլինի։

«Ոլորտի հիմնական վերականգման գործընթացը, նաև եկամուտների վերականգնման գործընթացը ապրիլից պիտի ակնկալենք։ Հետևաբար, բոլորս պիտի հասկանանք, վարկային պարտականությունները այդ ժամանակից են կարողանալու կատարել»,- եզրափակեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի գիդերի ավելի քան 85 տոկոսն առանց աշխատանքի է մնացել, մյուսների եկամուտները 2 անգամ կրճատվել են
Համավարակի պատճառով միջազգային տուրիզմի եկամուտների կորուստները կազմել են մոտ 320 մլրդ դոլար
Ոլորտի վերջնական վերականգնում է սպասվում 2021 թվականի միայն երկրորդ կեսին…
Զբոսաշրջիկները կկարողանան վերադարձնել գումարները ռուսական հյուրանոցներում ամրագրումների չեղարկման համար․ Միշուստին
«Եթե նոր ամսաթվով համարի գինը բարձրացել է, ապա ոչինչ վճարել պետք չէ․․․
Վենետիկի իշխանությունները գեր զբոսաշրջիկների պատճառով նվազեցնում են իրենց գոնդոլների առավելագույն տեղերը
Նավակում ավելի քան կես տոննա մսով առաջ շարժվելը վտանգավոր է․․․
Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է իրենց խնդիրներն ու աջակցության ձեւաչափը
Նախարարն առաջարկել է քննարկել, թե ներկայացվածներից որոնք են ավելի նպատակահարմար եւ թիրախային զբոսաշրջության ոլորտին հասցված վնասները մեղմելու տեսանկյունից...
Հրապարակվել են 2021 թվականի ամենագրավիչ զբոսաշրջային ուղղությունները
2021 թվականին ամենանախընտրելի ուղղությունը ԱՄԷ-ն է․․․
Ամենաշատ