News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.52
EUR
575.63
RUB
6.66
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել հունական MEGA TV լրատվականին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմանը, դրան Թուրքիայի արձագանքին, Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն, Հունաստանի և Կիպրոսի հետ Հայաստանի բարեկամական հարաբերություններին։

Ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը:

Ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն փաստին, որ Թուրքիան Ադրբեջանին գործնականում տրամադրում է զենք, անձնակազմ և գումար:

Միակ երկիրը, որ այս երկու շաբաթվա ընթացքում խոսում էր սպառնալիքի լեզվով՝ Թուրքիան է: Մենք պաշտպանելու ենք մեզ, մենք ուժեղացնելու ենք մեր պաշտպանությունը և աշխատելու ենք մեր միջազգային գործընկերների հետ:

Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը իրականում Ռուսաստան-Թուրքիա աճող մրցակցության շղարշն է:

Մենք ինքնիշխան պետություն ենք, միջազգային հանրության անդամ: Մեզ այս տարածաշրջանում հարկավոր է խաղաղություն և անվտանգություն: Մենք կարիք չունենք այս տարածաշրջանը դարձնել միջազգային մրցակցության առարկա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսում է Հայաստանի սահմաններից դուրս հարձակման մասին:

Սա հենց այն լեզուն է, որը մենք մերժում ենք, սա սպառնալիքի լեզուն է, որը բխում է ժխտման և անպատժելիության մեջ ապրող պետության վարած քաղաքականությունից: Վերջերս մենք ականատես եղանք նաև ցեղասպանության հանցագործության արդարացմանը: Սա չէ այն ճանապարհը, որով մի ժողովուրդ ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը:

Թուրքիան իրականում փորձում է վերստեղծել նեոօսմանիզմի վրա հիմնված պետությունը՝ ավելի լայն տարածքով։

Հունաստանն իր կողմից ակտիվ քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ: Հայաստանը նույնանման նպատակներ է հետապնդում:

Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարում կրկին լսվեց իսլամական աղոթք:

Սուրբ Սոֆիայի վերափոխումը մզկիթի իրապես սպառնալիք է՝ ուղղված ներդաշնակության, երկխոսության և փոխադարձ հարգանքի այդ խորհրդանիշին։

Ինչպե՞ս եք գնահատում Հունաստանի նկատմամբ Թուրքիայի սադրանքները:

Ես ցանկանում եմ վերահաստատել մեր ամուր աջակցությունը և համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին:

Դա Արևելյան Միջերկրականում ապակայունացմանն ուղղված գործողություն է, որը կրկին ապացուցում է հենց այն ագրեսիվ քաղաքականությունը, որ Թուրքիան հետևողականորեն վարում է վերջին ժամանակաշրջանում:

Եթե Թուրքիան և Հունաստանը ներքաշվեն զինված հակամարտության մեջ, արդյո՞ք Հայաստանը համերաշխություն կհայտնի Հունաստանին:

Չեմ տեսնում որևէ հանգամանք, որ կարող է խախտել կամ հարցականի տակ դնել Հայաստանի և Հունաստանի միջև առկա շատ ամուր համերաշխությունը, շատ ամուր հարաբերությունները և նույնքան ամուր բարեկամությունը: Մենք վճռական ենք արձագանքելու այսպիսի գործողություններին, որոնք վտանգ են ներկայացնում մեր շահերի և մեր ինքնիշխան իրավունքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը
Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում…
Մենք Թուրքիայի հետ անմիջական հակամարտության իրական վտանգի առաջ ենք կանգնած․ Նաիրա Զոհրաբյան
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Նախիջեւանում եւ Արցախին սահմանակից շրջաններում մեկնարկեցին․․․
Թուրքիայից ներմուծումը 120 անգամից ավելի շատ է, քան արտահանումը. Սուրեն Պարսյան
Երբ ժամանակ առ ժամանակ սրվում են հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունները...
Ու պարզ է, որ մեզանից գաղտնի բանակցություններ են ընթանում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. Ստեփան Դանիելյան
Նիկոլը Արցախի ղեկավարներին ընտրված ներկայացուցիչ է կոչում, Արցախի դրոշը չեն օգտագործում Արցախի ընտրված ներկայացուցիչ հետ հանդիպումների ժամանակ…
Հայոց պատրիարքն առաջարկում է հունական եկեղեցին բացել քրիստոնեական եւ մահմեդական պաշտամունքի համար
Վերջերս ընտրված Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը շարունակում է իր խնդրահարույց հրապարակային հայտարարությունները...
Թուրքերը Հայաստանը Թուրքիայի համար վտանգ ներկայացնող երկիր են համարում
ԱՄՆ վտանգավոր են համարում նաեւ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ հայամետ...
Ամենաշատ