News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հուլիսի 31-ին Երեւանում առցանց ռեժիմով ընթանում է հանրային բաց քննարկում, որի ընթացքում ներկայացվելու են «Transparency International» (TIAC) Միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի «1997-2020 թվականներին Հայաստանի Հանրապետությունում մասնավորեցումը եւ արտասահմանյան ներդրումները» հետազոտության արդյունքները:

Կարծիքների փոխանակում է տեղի ունենում փորձագետների եւ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

Առցանց քննարկման ինչ-որ պահին տեխնիկական պատճառներով կապն ընդհատվեց: Մասնակիցներից մեկը կատակեց՝ ասելով, որ սա հակահեղափոխական ուժերի ձեռքի գործն է: Այնուհետեւ նա հետաքրքրվեց՝ չե՞ն հարձակվել արդյոք քննարկման մասնակիցների վրա:

Ի վերջո, կապը վերականգնվեց, եւ հաջողվեց պարզել, որ, օրինակ, Հայաստանում գործող 7 ապահովագրական ընկերություններից 4-ը ռուսական ծագում ունեն: Զբոսաշրջության ոլորտում շուկայի զգալի բաժինը եւս ռուսական տուրիստական ընկերություններին է պատկանում, որոնք համապատասխան ծառայություններ են առաջարկել նաեւ հայկական տուրօպերատորներին: Այդուհանդերձ, Հայաստանի հանդեպ հետաքրքրություն են դրսեւորել նաեւ ԱՄՆ-ում՝ միջոցներ ներդնելով բիոլաբորատորիաների վերազինման մեջ: Սակայն, հետազոտողների հավաստմամբ, այս բիոլաբորատորիաները պատկանում են Հայաստանի կառավարությանը:

Դրանից բացի, 1997 թվականից, «Global Financial Integrity» վերլուծական ընկերության տվյալներով, դուրս է բերվել ավելի քան 10 մլրդ դոլար: Այսպիսով, զեկույցի հեղինակների կարծիքով՝ Հայաստանում բավարար միջոցներ եւ ջանքեր չեն գործադրվում փողերի լվացմանը հակազդելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ