News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.52
EUR
575.63
RUB
6.66
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Բոլորը խոսում են մարդու իրավունքների  սահմանափակումների մասին, ինչը կարեւոր է, բայց հիշեցնեմ, որ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ կետով իշխանությունն էլ է սահմանափակված  մարդու իրավունքներով: Այս մասին հավաքների ազատության սահմանափակմանը վերաբերող քննարկման ժամանակ նշեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Սա միասնական դիտարկելու խնդիր է: Այնպես չէ, որ միայն մարդու իրավունքները պետք է սահմանափակվեն: Սահմանափակումների համաչափությունը հենց դրանից է բխում, քանի որ իշխանությունները ոչ թե պետք է հարմարեցնեն իրենց այս կամ այն սահմանափակումները, այլ նրանք պետք է նպատակադրումը  հստակեցնեն եւ ժողովրդավարության կարեւորագույն նորմերը, սկզբունքները  չխախտեն: Հենց դա է նշանակում, որ իրենք էլ են  սահմանափակված: Կարծում եմ՝ այդ անսահմանափակ սահմանափակումներն է, որ բոլորին անհանգստացրել են»,-ասաց նա:

Լարիս Ալավերդյանը հիշեցրեց, որ հիմա չկա այն ոստիկանապետը, որ գյուտեր էր անում, ասում էր՝ հավասարությունը նա է, որ հավասար կերպով ձեռքերը ոլորեն, հավասար ձեւով ասֆալտին փռեն. «Հավասար ձեւով պետք է արժանապատվությունը հարգվի: Հիմա նոր ոստիկանապետը առայժմ այդպիսի գյուտեր չի արել, բայց գործողությունները ոստիկանության ինձ զարմացնում են: Ես առաջարկում եմ ՀԿ-ներին, ՄԻՊ-ին, վերականգնել այդ ավանդույթը եւ աշխատել ոստիկանության հետ, որովհետեւ այն, ինչ կատարվում է, շատ վիրավորական է ոստիկանության համար»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանն առաջարկեց կառավարության շենքի դիմաց, որտեղ ավանդաբար բողոքի ակցիաներ են լինում, թող 1,5-2 մետր հեռավորության նշանները դնեն եւ հստակեցնենք, որ բողոքի ցույցերը չի կարելի հեռացնել այն մարմիններից, որոնց դեմ այդ բողոքը տեղի է ունենում:

«Օրինակ, այդ բազմաոլորտ նախարարը արտահայտություն է թույլ տվել, որը պետք է անպայման քննարկվի: Ասում է՝ բուհ չընդունվածների բողոքը կրում է քաղաքական բնույթ: Կներեք, քաղաքական բնույթի ցույցերը մեզ մոտ արդեն հակաօրինակա՞ն են: Դա մտածելակերպի արտահայտություն է: Ասենք թե քաղաքական է, պետք է արգելվի՞:

Ես զարմացած եմ նաեւ, որ Հանրային խորհուրդը այդպես էլ չդարձավ այն հարթակը, որտեղ կբերվեն ամենացավոտ հարցերը: Ամեն ինչը չէ, որ պետք է լուծենք փողոցում:

Ընդ արում, միայն հավաքների ազատությունը չի, որ ոտնահարվում է, կան մի շարք իրավունքներ, որոնք հընթացս ոտնահարվում են. դա եւ անձնական անձեռնմխելիության, եւ պատվի ու բարի համբավի հետ կապված իրավունքներն են: Այստեղ կարծես մեզ ասում են, որ պանդեմիայի ժամանակ կարելի է այն, ինչը չի կարելի նորմալ ժամանակներում»,-ընդգծեց Ալավերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ