«Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները հանգեցնում են Գերմանիայի եւ Եվրոպայի ինքնիշխանության կապիտուլյացիայի: Այս մասին հայտարարել է Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» դաշինքի ներկայացուցիչ Շտեֆեն Կոտրեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Չնայած այդ ամենին՝ վստահ եմ, որ նախագիծը ավարտին կհասցվի. Ռուսաստանը միշտ գտել է դժվարությունները հաղթահարելու ուղիները: Խնդիրն այն է, թե որքան կաջակցեն Գերմանիայի եւ ԵՄ երկրների կառավարությունները: Գերմանիայի կառավարությունն ու կանցլերը բազմիցս նշել են, որ պատասխան միջոցներ չեն ձեռնարկի»,-ասել է Կոտրեն:
Գերմանիայում մի շարք փորձագետներ եւ քաղաքական գործիչները գործակալությանը հայտնել են, որ պատժամիջոցները խախտում են եվրոպական ինքնիշխանությունն ու միջազգային իրավունքը, քանի որ գազամուղի կառուցումը համապատասխանում է ԵՄ իրավական պրոցեդուրաներին: