News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Berkeley SkyDeck աքսելերատորը մեկնարկում է 2020թ. աշնանային շրջանի ընդունելությունը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 8-ը։

Վերջին տարիներին Berkeley SkyDeck-ը հայկական ստարտափների համաշխարհային առաջխաղացման հիմնական հարթակն է։ Այս առումով դժվարին է գերագնահատել Կարեն Գյուլբուդաղյանի դերը, ում տարիների ընթացքում ներդրված ջանքերի և ակտիվ աշխատանքի շնորհիվ Հայաստանն առաջատար է դարձել SkyDeck-ում ներկայացված 30-ից ավել երկրների շարքում։ SkyDeck մուտք են գործել Krisp, SuperAnnotate, Grovf, AppearMe, Netris և AimHub հայկական ստարտափները։

Հայաստանում Beeline-ի աջակցությամբ իրականացվող Starthub Armenia տեղեկատվական հարթակը, Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մի շարք գործընկերների հետ միասին, օգոստոսի 3-ին, ժամը 20։00-ին կազմակերպում է առցանց աշխատանքային հանդիպում  Կարեն Գյուլբուդաղյանի հետ։ Հանդիպման նպատակն է օգնել ստարտափներին առավել արդյունավետ կերպով մասնակցելու ընտրական փուլին։

Հայ ստարտափերները հնարավորություն կունենան հարցեր ուղղել և լսել Կարեն Գյուլբուդաղյանի խորհուրդները Berkeley SkyDeck-ի հերթական շրջափուլի ընդունելության գործընթացի մասին։ Հարցերը կարելի է տալ նաև մինչ առցանց հանդիպման մեկնարկը հետևյալ հղմամբ :

Հանդիպումը մասնավորապես կընթանա հետևյալ թեմաների շուրջ.

Ինչպե՞ս պատրաստել Berkeley SkyDeck-ի դիմումը և ներկայացնել նախագիծը (pitch deck):

Ի՞նչն է օգնում և խանգարում ստարտափներին ընտրական հարցազրույցների ընթացքում։

Տեղեկատվություն՝ Berkeley SkyDeck-ի ընդունելության ներքին գործընթացների մասին:

Ի՞նչ այլ ձևեր կան մասնակցելու Berkeley SkyDeck-ին:

Կարեն Գյուլբուդաղյանը հանդիսանում է Strategic Value Ventures ընկերության (SVV) հիմնադիրը, UC Berkeley SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպանը, հիմնական խորհրդականը և ընտրող հանձնաժողովի անդամը: Կարենը ունի 25 և ավել տարվա հազվագյուտ փորձ՝ ներառյալ Tesla-ի IPO-ն, Yahoo-ի հետ ռազմավարական գործընկերությունը, հարկային քաղաքականության մշակումը, էկոհամակարգերի և տնտեսական զարգացումը Միացյալ Նահանգներում և այլն: Որպես մենթոր նա օգնել է աշխարհի տարբեր երկրների ստարտափների: Նա UC Berkeley SkyDeck-ի էկոհամակարգը բացեց հայկական և ռուսական ստարտափների համար:

Կարենը սովորել է Ստենֆորդի համալսարանում, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) և Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում (ԵՊՀ կից): Նա համաշխարհային մի շարք միջոցառումների ժամանակ ելույթ է ունենցել որպես հրավիրյալ խոսնակ:

SkyDeck աքսելերատորը UC Berkeley-ի և առհասարակ UC համակարգի ամենամեծ աքսելերատոր-ինկուբատորն է: SkyDeck-ը՝ որպես համալսարանական աքսելերատոր միջազգային մակարդակով թոփ 3-ից մեկն է: Աքսելերատորը ընտրված միջազգային ստարտափներին առաջարկում է անփոխարինելի փորձ, լավագույն գիտահետազոտական համալսարանի և գործարար համայնքի հսկայական ռեսուրսները, ներառյալ 300 խորհրդատու, SkyDeck Fund-ից 105.000 ԱՄՆ դոլարի ներդրում, 700.000 ԱՄՆ դոլարին համարժեք անվճար և զեղչված ծառայություններ, լաբորատորիաներ, ասպիրանտներ, ուսանողներ և պրակտիկանտներ, ավելի քան 500.000 UC Berkeley շրջանավարտներ և 800+ ներդրողներ դեմո օրվա ընթացքում:

Strategic Value Ventures, LLC (SVV) Սան Ֆրանցիսկոյում հիմնված մասնագիտացված խորհրդատվական ընկերություն է, որն առաջարկում է փորձաքննություն հետևյալ կազմակերպությունների համար.

Համաշխարհային ստարտափներին՝ օգնելով կառուցել ռազմավարություն, ստեղծել հնարավորություններ և դարձնելով նրանց գլոբալ խաղացողներ:

Էկոհամակարգի գործընկերներին՝ մշակելով միջազգային ռազմավարական դաշինքներ (օր՝ պետական-մասնավոր համագործակցություն):

Նշենք, որ SVV-ն իր ստեղծման օրվանից հանդիսացել է UC Berkeley SkyDeck-ի համաշխարհային ռազմավարական գործընկերը:

Առցանց Հանդիպման գործընկերներն են Սրաթեջիք Վելյու Վենչուրս (SVV), Հայաստանի Ստարտափ Ակադեմիան, Beeline Ստարտափ Ինկուբատորը, Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA), Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների Հիմնադրամ (FAST), Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF), ISTC կենտրոնը, Գրանատուս Վենչուրս Հիմնադրամը, ՀԱՀ Ձեռներեցության և Պրոդուկտների Նորարարության Կենտրոնը (EPIC):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ