News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հանրային խորհրդում հավաքների իրավունքի սահմանափակման վերաբերյալ քննարկում եղել է եւ Հանրային խորհուրդը ներկայացրել է որոշակի առաջարկներ կառավարությանն ու պարետին: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, հավաքների ազատության սահմանափակման թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել իոաննիսյանը:

«Ես չեմ կարծում, որ ոստիկանների քանակը հավաքի վայրում ինքնին համաչափության գնահատման չափորոշիչ է, որովհետեւ ոստիկանությունն իր ուժերի քանակը որոշելիս առաջնորդվում է ավելի շատ կանխատեսմամբ, թե ինչքան մասնակից է սպասում է, ոչ թե փաստացի որքան եկավ»,-ասաց նա:

Անդրադառնալով հավաքների իրավունքի սահմանափակման իրավաչափությանը, Իոաննիսյանն ասաց. «Կորոնավիրուսի պայմաններում հավաքների սահմանափակումը հիմնավոր եւ տրամաբանական է: Բոլորս հիշում ենք ԲՀԿ-ի հավաքը ԱԱԾ-ի առջեւ, որից օրեր անց հենց ԲՀԿ-ում եղավ, այդ թվում ԲՀԿ պատգամավորների շրջանում, հիվանդության բռնկում: Սակայն կարելի է ոչ թե արգելել բոլոր տեսակի հավաքների իրավունքը, այլ թույլատրել միայն որոշակի տեսակի հավաքները, կամ թույլատրել որոշակի սահմանափակումները: Այս առումով Հանրային խորհուրդը առաջարկել է կառավարությանը թույլատրել մինչեւ 30 մասնակիցներով խաղաղ հավաքները եւ որոշակի պայմաններով: Մասնավորապես, պարտադիր պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ, չխչնդոտել երթեւեկությանը եւ սահմանափակել հավաքի ժամկետները»:

Նա հավելեց, որ գործադուլների արգելքը եւս անհամաչափ է, այո, պետք է արգելվեն առողջապահական կամ պետական որոշակի մարմիններում գործադուլները, սակայն այդ արգելքը չպետք է բացարձակ լինի ու տարածվի բոլորի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ