News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանացի եւ ավստրալացի գիտնականները ստեղծել են կլիմայի փոփոխության մոդելը, որում ածխաթթու գազի քանակը մթնոլորտում շարունակում է աճել։ Նրանք հայտնաբերել են, որ դրա հետ կապված՝ ջրհեղեղը, որը կառաջանա բեւեռային սառցաբեկորների հալոցքի հետեւանքով, կվտանգի միլիոնավոր մարդկանց կյանքն ու կարժենա ավելի քան 13 տրիլիոն դոլար, գրում է Popmech-ը։

Ջրհեղեղի հետեւանքով վնասված հողերի մակերեսը կմեծանա ավելի քան 155 300 քառակուսի կիլոմետրով ամբողջ աշխարհում, ինչը 48 տոկոսով գերազանցում է ներկայիս ցուցանիշը, իսկ վնասված տարածքների ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 500 000 քառակուսի կիլոմետր։ Դա նշանակում է, որ դեռեւս 77 տարի մարդը կգտնվի ջրհեղեղի ռիսկի ներքո։

Շրջանները, որոնք հետագայում առավելապես կտուժեն ջրհեղեղի հետեւանքով, գտնվում են Հյուսիս-Արեւմտյան Եվրոպայում, Հարավ-Արեւելյան եւ Արեւելյան Ասիայում, ԱՄՆ-ի արեւելքում եւ Հյուսիսային Ավստրալիայում։ Մեծ Բրիտանիան եւ Հյուսիսային Եվրոպայի մյուս հատվածը կհայտնվի «աննախադեպ ջրհեղեղի» սպառնալիքի ներքո 21-րդ դարի վերջին։

«Գլոբալ տաքացումը կհանգեցնի ծովի մակարդակի բարձրացման տաքացման եւ սառցաբեկորների հալոցքի հետեւանքով ջրի տարածման պատճառով»,-ասել է հետազոտության առաջատար հեղինակ Էբրու Կիրեզչին Մելբուրնի համալսարանից։

Պետություններն արդեն այսօր պետք է ուշադրության դարձնեն այդ խնդրին։ «Խոցելի շրջանները պետք է սկսեն կառուցել առափնյա պաշտպանություն, մենք պետք է բարձրացնենք մեր պատրաստվածությունը եւ հետեւենք կլիմայի փոփոխությունների հետեւանքները մեղմելու ռազմավարություններին»,-ընդգծել են գիտնականները։

Ընդհանուր առմամբ առափնյա տարածքների 68 տոկոսը կխորտակվի հորդառատ անձրեւների եւ փոթորիկների, իսկ 32 տոկոսը կավիրվի ծովի մակարդակի բարձրացման հետեւանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ