News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի 13 դեպարտամենտներում սպասվող շոգի պատճառով հայտարարվել է եղանակային վտանգավորության նախավերջին՝ նարնջագույն մակարդակ: Այս մասին այսօր հայտնել է Meteo France օդերեւութաբանական ծառայությունը:

«Շոգի գագաթնակետ է սպասվում Ֆրանսիայի տարածքի մեծ մասում, շատ բարձր ջերմաստիճաններ են գրանցվելու Ռոնի միջին հովտից մինչեւ Սավոյա»,- նշված է նախազգուշացման մեջ:

Ըստ կանխատեսման՝ որոշ դեպարտամենտներում ջերմաստիճանը կանցնի Ցելսիուսի 40 աստիճանի նիշը: Ընդ որում՝ շոգն ուղեկցվելու է ուժգին կայծակներով, ինչի հետ կապված երկրի արեւելքում հայտարարվել է դեղին նախազգուշացում, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Ֆրանսիայում անոմալ շոգը գրանցվում է շաբաթվա սկզբից: Ուրբաթ տագնապի նարնջագույն մակարդակ էր հայտարարվել երկրի 32 դեպարտամենտներում, ընդ որում՝ որոշ քաղաքներում գերազանցվել էին տեղական ջերմաստիճանային ռեկորդները ինչպես հուլիսի համար, այնպես էլ դիտումների ամբողջ պատմության ընթացքում: Որոշ շրջաններում բարձր ջերմաստիճանները դարձել են անտառային հրդեհների պատճառ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ