News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հուլիսի 31-ին Վիլնյուսում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության գրասենյակի բացման արարողությունը: Այս մասին հաղորդվում է Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում Հայաստանի դեսպանության պաշտոնական էջում:

Գլխավոր հյուպատոսության բացմանը ներկա էր Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Դեսպանի խոսքով՝ պատվավոր հյուպատոսության գործունեությունը նպաստելու է Լիտվայում Հայաստանի շահերի առաջմղմանը եւ երկու երկրների բարձր մակարդակով հարաբերությունների ամրապնդմանը: Ընդ որում՝ ակնդետ ուշադրություն է հատկացվելու տնտեսական եւ ձեռնարկատիրական բաղադրիչին:

Լիտվայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Կարեն Բաբայանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար եւ նշել, որ գլխավոր հյուպատոսության օրակարգում են մեծ թվով ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք անվերապահորեն իրականացվելու են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները հանելուց հետո: Իրականացվելու են նաեւ ծրագրեր փոխհամագործակցության նոր ոլորտներում:

Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը տեղակայված է Լիտվայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Գեդիմինասի պողոտայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել