News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարի միջամտել արաբական երկրների գործերին, հայտնում է Reuters-ը: 

Գործակալությունը նշում է, որ ԱՄԷ-ի ԱԳ նախարարն այս կերպ քննադատել է Լիբիայում ԱՄԷ-ի գործողությունների առնչությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարության արտահայտությունները:

«Հարաբերությունները չեն կառավարում սպառնալիքների միջոցով, եւ մեր դարում գաղութատիրական մոլորությունները տեղ չունեն»,- հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն, Ռուսաստանը եւ Եգիպտոսը հանդես են գալիս գեներալ Խալիֆ Հաֆթարի պաշտպանությամբ, մինչդեռ Թուրքիան աջակցում է Տրիպոլիի կառավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ