News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

IFA 2020 (Internationale Funkausstellung) միջոցառման ժամանակ, որն անցկացվելու է սեպտեմբերին Բեռլինում HMD Global կորպորացիան ներկայացնելու է Nokia-ի միանգամից երեք նոր սմաթֆոն: Խոսքը Nokia 2.4, Nokia 6.3 եւ 7.3 մոդելների մասին է, Planet Today-ի փոխանցմամբ՝ հայտնում է Gizmochina պորտալը:

Nokia 2.4-ը (ծածկագրային անունն է՝ Wolverine) պատրաստված է MediaTek Helio P22 ութմիջուկանի միաբյուրեղ համակարգի վրա, որը գործում է 2 կամ 3 գիգաբայթ օպերատիվ հիշողության փնջով: Կուտակիչի տարողությունը համապատասխանաբար՝ 32 կամ 64 ԳԲ է: Դեւայսը ստացել է HD+ 6.5" դիսփլեյ, կրկնակի հիմնական խցիկ՝ 13 եւ 5 Մպ, ինչպես նաեւ սելֆիի խցիկ՝ 5 Մպ թույլատրելիությամբ: Մարտկոցի տարողությունն է 4500 միլիամպեր-ժամ: Nokia 2.4-ի հավանական գինը կազմում է 110 դոլար:

Այսքան մանրամասն տեեկություններ չկան ավելի բարձր մակարդակի նորույթների մասին, որոնք Nokia-ն պետք է ներկայացնի սեպտեմբերին: Եթե խոսելու լինենք Nokia 6.3-ի մասին, ապա այն, ենթադրաբար, հիմնված է լինելու SoC Qualcomm Snapdragon 670-ի (կամ 675-ի) վրա եւ ունենալու է քվադրոխցիկ՝ Zeiss-ի օպտիկայով: Իսկ ապագա Nokia 7.3-ը, ինչպես սպասվում է, պատրաստված է լինելու Snapdragon'е 700 սերիայի վրա եւ նույնպես քվադրոխցիկ է ունենալու: Nokia 6.3 եւ Nokia 7.3 սարքերը հասանելի կլինեն մոդիֆիկացիաներով, որոնք կկարողանան աշխատել 5-րդ սերնդի (5G) բջջային ցանցում:

IFA 2020 ցուցահանդեսն անցկացվելու է սեպտեմբերի 3-5-ը Գերմանիայի մայրաքաղաքում: Եթե Բեռլինում համաճարակային իրավիճակը վատթարանա, ապա միջոցառումը կարող են անցկացնել առցանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Ամենաշատ