News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.52
EUR
575.63
RUB
6.66
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Այն ինչ կատարվում է կրթության ոլորտում, լիովին համապատասխանում է նեոգլոբալիստական տեսլականին, որի մոլի կրողներն են կրթության բարձրաստիճան, պատասխանատու չինովնիկները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նա նշել է, որ այն ինչ նորմալ մարդու համար նվազագույնը անընդունելի է ՝ կրթության գաղափարի ներքո, իրենց համար ուղենիշ է, քանզի այդ մարդիկ ուղղակի չեն ընդունում ձեզ և ձեր տեսլականը:

«Մի մեղադրեք նրանց, իրենք իրականում հավատում են, որ օրինակ երեխան պետք է լինի իբր «կոսմոպոլիտ» և «ազատ», սակայն ազատությունը իրենք դիտարկում են, որպես դասական դաստիարակությունից զերծ պրոցես։

Իրենց շինծու «ազատությունը» հիմնված է բարոյահոգեբանական կարմիր գծերի ոչացման վրա»,-նշել է նա։

Նա նշել է, որ նրանք հավատում են, որ օրինակ Եկեղեցին և ընտանիքը կաշկանդում է երեխային, իսկ ազգայնական գաղափարախոսությունը վտանգավոր է, քանզի թույլ չի տալիս երեխային լինել «ազատ տարբեր շաբլոններից»։

«Իսկ եթե ավելի լուրջ, ապա ըստ իրենց գլոբալիստական համոզմամբ՝ կրոնը, ազգությունը, ազգային էգոցենտրիզմը ՎՆԱՍ ԵՆ։

Սա է խնդիրը և երբ դուք փորձում եք իրենց բացատրել, որ օրինակ Հայոց եկեղեցու պատմություն առարկան պետք է լինի առանձին առարկա կամ Հայոց գրականություն առարկան չպետք է ձուլվի, իրենք ձեզ պարզապես չեն լսում, որովհետև դուք իրենց համար հետամնաց, բռի և իբր կոմպլեքսավորված զանգաված եք։

Մի փորձեք իրենց հետ վիճաբանել, դուք և իրենք՝ տարբեր աշխարհներից եք»,-նշել է նա

Տպել
Ամենաշատ