News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ամերիաբանկը, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը եւ հաճելի անակնկալներ մատուցել անկանխիկ վճարման եղանակը նախընտրող իր հաճախորդներին, Visa վճարային համակարգի հետ միասին հանդես է գալիս հատուկ առաջարկով:

Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք ս.թ. օգոստոսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կկատարեն նվազագույնը 15 անկանխիկ* գործարք, յուրաքանչյուրը՝ առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, կունենան հնարավորություն մասնակցելու Ամերիաբանկի կողմից կազմակերպվող վիճակահանությանը եւ ստանալու «Ամերիա ճամփորդության» 2 տոմս՝ խաղարկվող 500 տոմսերից:

Անկանխիկ գործարքներ կատարած Բանկի հաճախորդներից Random.org հավելվածի միջոցով պատահականության սկզբունքով կընտրվեն.

20 մասնակից, որոնք կստանան 2 անձի համար նախատեսված 3-օրյա հանգիստ Հայաստանի 20 լավագույն հյուրանոցներում

250 մասնակից, որոնք կստանան 2 անձի համար նախատեսված «Ամերիա ճամփորդության» արշավի տոմս:

«Ամերիա ճամփորդություն» վիճակահանությունը տեղի կունենա ս․թ․ հոկտեմբերի 15-ին` ժամը 15:00-ին, Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ:

*Անկանխիկ գործարք չեն համարվում կոմունալ վճարումները, քարտից քարտ եւ հաշիվների միջեւ փոխանցումները:

«Ամերիա ճամփորդության» վիճակահանության ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ` :

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է եւ դասվում է երկրի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ