News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեք խոշորագույն արտադրողներ դիմել են Հնդկաստանում կառավարության արտադրության խթանման 6,5 մլրդ դոլար արժեքով ծրագրի շրջանակում Apple եւ Samsung էլեկտրոնիկայի մասշտաբային արտադրության իրավունք ստանալու համար, հայտարարել է Հնդկաստանի տեխնոլոգիաների նախարար Ռավին Շանքար Փրաշադը, փոխանցում է Associated Press-ը: 

Նախարարի խոսքով՝ բջջային հեռախոսներ արտադրող միջազգային ընկերությունները, որոնք ըստ սխեմայի հայտեր են ներկայացրել, Samsung-ն է, Rising Star-ը եւ Apple-ի երեք  պայմանգրային արտադրողները՝ Foxconn Hon Hai-ն, Wistron-ը եւ Pegatron-ը:

Նախարարը հավելել է, որ ծրագրին մասնակցելու համար հայտեր են ներկայացրել բջջային հեռախոսների արտադրության ոլորտի մոտ 20 հնդկական եւ միջազգային ընկերություններ: Սպասվում է, որ ծրագրում հաղթողները երկրում կբացեն 300 000 աշխատատեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ