News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տավուշի Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են: Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին:

«Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները»,-հայտնում են մարզպետարանից:

Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընքացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ