News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հուլիսի 21-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Կոմիտասի պողոտայի ավտոտնակներից մեկի դռան կախովի փականը և գողացել 12 անվադող, 4 անվահեց և հեծանիվ:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել։

Գողությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 31-ին Արշակունյաց պողոտայում հյատնաբերվել և, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա մի տղամարդ։

Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է։

Տպել
Ամենաշատ