News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջարկել է «գեղեցիկ» ընտրություններ անցկացնել՝ հետ հանելով իր թեկնածությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իշխանությունը տեւական բան է: Գորգ, ինքնաթիռներ, պատվո պահակախումբ եւ բոլորը խոնարհվում են... Դա ամենասարսափելի թմրանյութն է: Լուկաշենկոն չի կարող պոկ գալ... Ալեքսանդր Գրիգորեւիչ, պոկ եկեք... Եվ գեղեցիկ ընտրություն անցկացրեք՝ հանելով ձեր թեկնածությունն ընտրություններից»,- ասել է Ժիրինովսկին իր քաղաքական գործունեության 50-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդը նաեւ նշել է, որ «լավագույն տարբերակը» Բելառուսի վերադարձն է «հայրենի ափերին»՝ Ղրիմի օրինակով։

Ընտրությունները Բելառուսում կանցկացվեն օգոստոսի 9-ին, վաղաժամկետ քվեարկությունը կսկսվի օգոստոսի 4-ին: Պետության ներկայիս ղեկավարն առաջադրվում է վեցերորդ ժամկետով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ