News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մամուլի ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցին՝ Հայաստանին զենք վաճառելու մասին, հայտնում է սերբական RTV պարբերականը։

«Մենք բարեկամական հարաբերությունների մեջ ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ պատճառը, ինչի համար Ալիեւն ինձ ավելի շատ է գնահատում, քան Տադիչին (Սերբիայի նախկին նախագահ - խմբ.), այն է, որ նա գիտի, թե ինչպես պետք է կառավարել երկիրը որպես ինքնիշխան պետություն: Մենք ընկերներ ունենք Ադրբեջանից եւ Հայաստանից: Անցած մի քանի տարվա ընթացքում մենք Ադրբեջանին տասն անգամ ավելի զենք ենք վաճառել»,- ասել է նա՝ նշելով, թե ինչու այդ մասին մամուլը չի ​​գրում:

Վուչիչը նաեւ շեշտել է, որ երկրի ռազմական արդյունաբերությունում 17000 մարդ է աշխատում, ովքեր, ի տարբերություն մյուսների կարծիքին, պետք է մնան իրենց աշխատատեղերում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ վերջին ամիսներին Սերբիան իբր զենք է վաճառել Հայաստանին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ