News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում, Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում սկսել են սերմերով խորհրդավոր ծանրոցներ ստանալ Չինաստանից, հայտնում է NHK-ն՝ վկայակոչելով կարանտինային ծառայության բաժինը Յոկոհամա քաղաքում։

Հուլիսի վերջին Կանագավա պրեֆեկտուրայի բնակիչը հայտնել էր, որ Չինաստանից իր հասցեով փաթեթ էր բերվել իր անունով, որի հետ ինքը ոչ մի կապ չունի: Հուլիսի վերջին ճապոնացիները նմանատիպ ծանրոցներ էին սկսել ստանալ նաեւ այլ շրջաններում: Դրանք մի ընդհանուր բան ունեն․ բոլորն ուղարկված են արտասահմանից, չունեն կարանտինային ծառայության կնիք, եւ դրանց բոլորի մեջ ինչ-որ բույսի սերմեր են։ Պարզվել է, որ նման ծանրոցներ են ստանում նաեւ Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում։

Ճապոնիայի կարանտինային ծառայությունը հորդորել է չտնկել դրանք, քանի որ այդ բույսերը կարող են խախտել բնության հավասարակշռությունը, ինչպես նաեւ Ճապոնիայից աճող մշակաբույսերը կարող են վարակներ տարածել։

Ծանրոցները, որոնք արդեն ստացել են Միացյալ Նահանգների 20 նահանգում եւ որոնց թիվը հունիսի վերջից արդեն հարյուրավոր է, բամբակի եւ կաղամբի սերմեր էին։

Ծանրոցների վրա Չինաստանի փոստի նշանն է եւ հակառակ ուղղության հասցեները նույնպես չինական են, սակայն Չինաստանի արտգործնախարարությունը պնդում է, որ փոստի նամականիշները կեղծ են եւ հերքում են իր երկրի որեւէ կապը խորհրդավոր ծանրոցների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ