News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկու զբոսաշրջիկ կմեկնի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) 2021 թվականի վերջում։ Նրանց անունները հայտնի կդառնան հաջորդ տարի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռոսկոսմոսին։

«Համաձայն տիեզերական զբոսաշրջության մեջ մասնագիտակացած Space Adventures ընկերության հետ պայմանագրի՝ թռիչքը կկայանա երկու զբոսաշրջիկի մասնակցությամբ։ Մեկնարկը նապատեսվում է 2021 թվականին»,-նշված է հայտարարության մեջ։

Ռոսկոսմոսում նաեւ հայտնել են, որ վարում են բանակցություններ մի շարք այլ ամերիկյան ընկերությունների հետ ՄՏԿ զբոսաշրջիկներ ուղարկելու շուրջ։

2019 թվականի փետրվարին Ռոսկոսմոսն ու Space Adventures ընկերությունը ստորագրել են նոր պայմանագիր դեպի տիեզերք երկու զբոսաշրջիկների թռիչքի մասին, որոնք 2021 թվականի վերջում կուղեւորվեն տեպի ՄՏԿ միեւնույն տիեզերանավով։

Ռոսկոսմոսից այդ ժամանակ մանրամասնել էին, որ ոլորտի կազմակերպություններն արդեն սկսել էին «Սոյուզ ՄՍ» տիեզերանավի եւ «Սոյուզ-2» հրթիռակրի ստեղծման աշխատանքները զբոսաշրջիկների թռիչքի համար։ Ռոսկոսմոսում հավելել են, որ այդ երկու տիեզերական տեխնիկայի ստեղծումը կլինի զբոսաշրջիկների միջոցների հաշվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ