News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Microsoft կորպորացիան դադարեցրել է Bytedance չինական ընկերության հետ բանակցությունները TikTok տեսահավելվածը ձեռքբերելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունների պատճառով, որ նա դեմ է գործարքին, գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունները ստիպել են TikTok-ի սեփականատիրոջը լրացուցիչ զիջումներ անել, ընդհուպ մինչեւ ԱՄՆ-ում շուրջ 10 000 աշխատատեղի ստեղծումը, սակայն պարզ չէ՝ դա կփոխի՞ արդյոք Թրամփի դիրքորոշումը։

Microsoft ամերիկյան հսկան անցկացրել է ընդկայնված բանակցություններ տեսահավելածի չինական սեփականատիրոջ հետ հավելվածը ձեռքբերելու համար, սակայն այդ ծրագրերը փոխվել են լրագրողներին Թրամփի այն հայտարարությունից հետո, որ նա գերադասում է արգելել տեսահավելվածը երկրի տարածքում եւ չի սատարում ամերիկյան ընկերության կողմից TikTok-ը ձեռքբերելու գործարքը։

Շաբաթ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր TikTok տեսահավելվածի անվտանգության վերաբերյալ լուրջ մտավախությունների մասին, ինչի կապակցությամբ Սպիտակ տունը կշարունակի գնահատել TikTok-ի նկատմամբ հետագա քաղաքականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ