News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.52
EUR
575.63
RUB
6.66
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի արեւելքում վերահսկողությունից դուրս եկած հրդեհի հետեւանքով տարհանվել է շուրջ 7800 մարդ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Ռիվերսայդ շրջանի դեպարտամենտին։

Հրդեհը բռնկվել է ուրբաթ՝ տեղական ժամանակով 17:00-ի շրջանում։ Տուժածների մասին չի հաղորդվում։

Հեռուստաալիքին հրշեջ դեպարտամենտի մամուլի քարտուղար Ռոբ Ռոզինի հաղորդմամբ՝ տարհանման կենտրոնները կազմակերպված են Բյումանի ավագ դպրոցում եւ տեղի հյուրանցողներում։

Դրանք բոլորը պահպանում են COVID-19-ի տարածման դեմ միջոցառումները։

Ըստ Ազգային օդերեւութաբանական ծառայության՝ հանգստյան օրերին հրդեհների հավանականությունը կավելանա բարձր ջերմաստիճանի, ցածր խոնավության եւ առափնյա քամիների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ