News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուրեմն, որ օրն այս անձնավորությունը զենք վերցրեց՝ Հայրենիքը պաշտպանելու նպատակով, ես նույն օրը ցախավելով ավլելու եմ Հանրապետության հրապարակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին:

«Հա ասեցի չգրեմ, չստացվեց, քանզի շատերին է հետաքրքրում...

Այսօր շատերին է հետաքրքրում, թե ի վերջո ինչու՞ պաշտոնանկ չի արվում այս նկարում պատկերված՝ կրթության ոլորտը հիմնահատակ ավերած պաշտոնյանյան...

Ասում են՝ պատճառը մեկն է՝ նա Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցն է:

Մի կողմ թողնենք այն, որ Փաշինյանն էդ ե՞րբ է զենք բռնել, որ մի բան էլ զինակից ունենա...

Դուք պատկերացնում ե՞ք այս մարդուն՝ զենքը ձեռքին (սելֆին նկատի չունեմ)...

Ուրեմն, որ օրն այս անձնավորությունը զենք վերցրեց՝ Հայրենիքը պաշտպանելու նպատակով, ես նույն օրը ցախավելով ավլելու եմ Հանրապետության հրապարակը...»:

Տպել
Ամենաշատ