News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 10
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է գրառում, որում պատմել է Թել Ավիվ Յաֆոյում հայկական եկեղեցու 09.08.2020-ին «սադրանքի» հրավերի մասին, որն այժմ տարածվում է Իսրայելում ադրբեջանական համայնքի շրջանում։

«Ահա այսպիսի սադրիչ հրավեր է այժմ տարածվում 09.08.2020-ին Թել Ավիվ Յաֆոյում հայկական եկեղեցու դիմաց Իսրայելում ադրբեջանցիների կողմից։ Ըստ ամենայնի՝ հրահանգ է ստացվել Բաքվից փորձել կազմակերպել անկարգություններ եւ հարձակումներ հայկական եկեղեցիների, խանութների եւ պարզապես էթնիկ հայերի վրա, ինչպես Մոսկվայում։

Անձամբ ես համարում եմ, որ դեմոկրատական երկրում ցանկացած համայնքն իրավունք ունի սեփական կարծիք ունենալ, կազմակերպել խաղաղ ցույց, ներկայացնել պահանջները։ Սակայն երբ ցույցի անցկացման վայր է ընտրվում ոչ թե քաղաքի կենտրոնը կամ ինչ-որ հրապարակը, այլ հենց հայկական եկեղեցին, դա տիպիկ սադրանք է։ Ստացվում է, որ բազմաթիվ ադրբեջանցի մահմեդականներ կգան մասնակցելու ցույցի հայկական եկեղեցու մոտ, իսկ պաշտպանության համար դուրս կգան քրիստոնյաները։ Տաք գլուխներով մարդիկ երկու կողմում էլ կան, իսկ այդ դեպքում նաեւ հրահանգավորում են Բաքվից։ Կարծում եմ, որ դա սխալ է։ Չի կարելի անդրադառնալ կրոնին, չի կարելի վերածել եկեղեցիները, մզկիթներն ու սինագոգերը հարաբերությունները պարզելու եւ սադրանքների համար վայրի։

Իսրայելի հայ համայնքի փոխարեն ես կդիմեի Իսրայելի ոստիկանություն՝ խնդրելով արգելել հանրահավաքի անցկացումը հայկական եկեղեցու դիմաց կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնությունից խուսափելու համար։

Կարծում եմ, որ Իսրայելի կրոնական գործիչները պետք է քննադատեն հանրահավաքն անցկացնելու վայրի ընտրությունը։ Թել Ավիվ Յաֆոն միշտ հրեաների, մահմեդականների եւ քրիստոնյաների խաղաղ համակեցության խորհրդանիշ էր։ Չի կարելի թույլ տալ, որ Բաքվի ակտիվիստները խախտեն բալանսն ու տարածեն քաղաքում կրոնական ատելություն։

Իսրայելի հայերին խորհուրդ կտայի բարոյապես նախապատրաստվել վանդալիզմի գործողություններին, եկեղեցին սվաստիկայով կամ ջիհադի կոչերով, կամ Խոջալուի եւ Ղարաբաղի թեմայով այլ գրառումներով նկարազարդելուն։ Եւ նաեւ համայնքի ակտիվիստների հարձակումներ կարող են տեղի ունենալ։ Այդ ամենը պետք է ներկայացնել Թել Ավիվի ոստիկանապետին։ Եւ նաեւ պետք է Իսրայելում բոլոր հայկական օբյեկտների մոտ տեղադրել տեսախցիկներ, որտեղ կարող են տեղի ունենալ վանդալիզմի գործողություններ՝ եկեղեցիներ, համայնքային կենտրոններ, հուշարձաններ, գերեզմանատներ։

Ի դեպ, Իսրայելում ադրբեջանցիները որոշել են անցկացնել ցույցն օգոստոսի 9-ին՝ այն օրը, երբ Ալիեւի համար բարեկամական Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրությունները եւ մենք գիտենք, որ բելառուսները չեն ընդունի կեղծ արդյունքները։ Թեժ կլինի ե՛ւ Մինսկում, ե՛ւ Թել Ավիվում։

Բոլորին հաջողություն»,-գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ