News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 14
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում Մեծ Պարնի համայնքից Ծաղկաբեր համայնք տանող ավտոճանապարհին Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 19-ամյա Հովնան Ավալյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Վթարի հետևանքով Հ. Ավալյանն ու ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Սամվել Ավալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 19:45-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Սպիտակի բաժին, որ հիվանդանոց տեղափոխված Հ. Ավալյանը գիտակցության չգալով ՝ մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ճանապարհային ոստիկանները, Սպիտակի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով են հայտնաբերել ավտոմեքենան, քանի որ վթարից հետո այն հեռացրել էին դեպքի վայրից, իսկ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում. ՊՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին...
Ծանոթ տղամարդու ընկերուհու կիսամերկ լուսանկարներն իր բջջային հեռախոսում էր պահել. 19-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լոռու մարզի Մրգահովիտ գյուղի 19-ամյա բնակիչը, 2021թ․ հունվարի 9-ին, նշված գյուղի առանձնատներից մեկի դիմաց, ծանոթ տղամարդու ընկերուհու կիսամերկ…
ՍԴ որոշումը՝ «Աբովյան», «Ծաղկաձոր», «Նոր Հաճն» համայնքների ղեկավարների դիմումի վերաբերյալ
1․ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1.1-րդ մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով որքանով չեն ապահովում…
Խոշոր հրդեհ՝ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ում. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ
Մայիսի 14-ին, ժամը 11:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել…
Գերմանիայի ոստիկանությունը նախազգուշացրել է պատվաստումների կեղծ անձնագրերի վաճառքի մասին
«Ես կեղծ պատվաստումների անձնագրերի հետ կապված խնդիրը նոր երեւույթի տիպիկ օրինակ եմ համարում, որը հեշտությամբ կարելի էր կանխատեսել...
Առանց պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման՝ հնարավո՞ր է մեղադրանք առաջադրել. դատավոր Հարությունյանը՝ դատախազին
Դավիթ Հարությունյանը հարցադրում կատարեց, որ, եթե…