News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առնվազն 18 ոստիկան է տուժել Բեռլինում խոշոր հակակառավարական ցույցը ցրելու հետեւանքով, հաղորդում է DW-ը։

Երեք սպա հոսպիտալացվել է, հայտնել են Բեռլինի ոստիկանությունից։

Ընդհանուր առմամբ ցույցերի նախօրեին Բեռլինում ներգրավվել էր 1 100 ոստիկան։

Հիշեցնենք, որ նախօրեին Բեռլինում անցկացվել է մասշտաբային ակցիա ընդդեմ կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների։

Տեղական ժամանակով 12.00-ին մեկնարկել է քայլերթ, որի մասնակիցները շարժվել են քաղաքի կենտրոնական փողոցներով։ Ոստիկանության հաղորդմամբ՝ մի քանի ժամ անց մասնակիցների թիվը հասել է 15 հազարի։

Նշվում է, որ ցույցի մասնակիցներից գրեթե ոչ ոք չէր կրում դիմակ։ Որոշ մասնակիցների ձեռքում կային դրոշներ տարբեր դաշնային հողերի խորհրդանիշերով։

Միջոցառումն անցել է «Ազատության օր՝ վերջ համավարակին» կարգախոսի ներքո։ Ցուցարարները քայլերթից հետո մասնակցել են զանգվածային հանրահավաքի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ