News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 17
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Երեկ՝ օգոստոսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի իճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 32-ամյա Վարազդատ Մկրտչյանն է:

Տեղի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և կատարելով բացատրական աշխատանքներ, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, 48-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գրոծ: Քննիչի որոշմամբ Հ. Հովհաննիսյանը ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ռուբինյանց փողոցում, նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Յորքում հրաձգության հետեւանքով վիրավորվել է հինգ մարդ
Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են միայն մեկ տուժածի, եւս չորս մարդ...
Սպանության մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվեցին Պռոշյան գյուղում
Բերման ենթարկվածները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին…
Պատերազմից հետո յուրացրել էր բանակին պատկանող «ՈՒԱԶ»-ը
Նույն օրը տղամարդը Աշտարակ քաղաքի Շահնազարյան փողոցից բերման է ենթարկվել բաժին…
Բարեգործական կազմակերպությունից գողացել էր 40 բետոնե հենասյուն եւ 500 մետր փշալար
Մայիսի 3-ին ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Պետրովկա գյուղի դաշտավայրից գողացել են բարեգործական…
Աշտարակի ոստիկանները բացահայտել են 11 տարվա հանցագործություն
Ըստ ստացված տվյալի` Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 46-ամյա տղամարդը գողություն էր արել Աշտարակի Մուղնի թաղամասի մի խանութից...
Խուզարկվել են տներ, հայտնաբերվել հրազեններ ու թմրամիջոց
Հարուցվեցին քրեական գործեր, որոնց շրջանակներում մայիսի 12-ին կատարվեցին խուզարկություններ…
Ամենաշատ