News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 10
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 15:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը ՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողերը՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հորթերը Լուսաղբյուր գյուղում գողացել ու մեքենայով տարել էր Սպիտակ․ Անիի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացվեց, որ հանցագործությունը կատարվել է արծաթագույն «Օպել» մեքենայով...
Ապօրինի ձկնորսության դեմ պայքար՝ օրենքի ուժով
Փորձարարական ծրագրի մեկնարկի պահից Սևանա լճում առանց համապատասխան պայմանագրի իրականացվող արդյունագործական ձկնորսությունը...
Ավտովթար Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Օգոստոսի 8-ին և 9-ին Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:…
Լիբանանում սկսվել է պաշտոնյաների հարցաքննությունը՝ կապված Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետ
Նախարաները պետք է նիստ հրավիրեին երկուշաբթի ավելի ուշ՝ կապված այն լուրերի հետ, որ կառավարությունը կարող է զանգվածային հրաժարական տալ․․․
Տան մուտքը չի ազատել, կոտրված շշով հարվածել է ոստիկանին ապա ինքնավնասել իրեն. տղամարդը ձերբակալվել է
Արարատ քաղաքի բնակչուհու նախկին ամուսինը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով…
Ամենաշատ