News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Կուրթանում բնակվող տարեց ամուսինները ծայրահեղ վատ սոցիալական պայմաններում են գտնվում, նրանք օգնության կարիք ունեն: 

«Իմ ամուսինը  4 տարի հիվանդ է, ոչ խոսում է, ոչ քայլում  է, ինսուլտ է խփել: Մի տղաս ավտովթարից է մահացել: Նպաստ չենք, ստանում հիվանդության թոշակ ենք ստանում 35 հազար դրամի հույսով ենք»,-ասաց կինը NEWS.am-ի հետ զրույցում: 

Ամուսինները եւս 2 որդի ունեն, նրանցից մեկը մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի, մյուսը գյուղում է, սակայն աշխատանք չունի:

Կինը նշեց, որ բազմիցս դիմել է նպաստ ստանալու համար, խնդրել` գան, տեսնեն այն ծայրահեղ պայմանները, որոնցում ապրում են, սակայն մերժել են` ասելով, որ իրենց չի հասնում նպաստ:

Ընտանիքին օգնել ցանկացողները նրանց հետ կարող են կապնվել հետեւյալ հեռախոսահամարով` 093309581, Ալինա Ոսկանյան:

Տպել
Ամենաշատ