News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, կազմակերպչական դեր խաղացել է, սակայն բուն ասելիքը ամբողջությամբ սուտ է, նա տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը` անդրադառնալով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ հուլիսին Տավուշի սահմանագոտում հայ-ադրբեջանական բախումների ժամանակ գործողությունների հիմնական ղեկավարը եղել է Նիկոլ Փաշինյանը։ 

«Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, կազմակերպչական դեր խաղացել է, սակայն բուն ասելիքը ամբողջությամբ սուտ է, նա տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են: Դրանից հետո արդեն տեղի ունեցած գործողությունները, մասնավորապես հուլիսի 13-ի ավտոերթը խափանելը, մարդկանց բերման ենթարկելը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը։ Խնդիրը նրանում է, որ այդ օրը մեր մեջքին կանգնած էր Խաչատուրով եղբայրներից Իգորը, ինչը ֆիքսվել էր»,- ասաց նա։

Արթուր Դանիելյանի խոսքով՝ ՀՀ վարչապետը ստում է, երբ ասում է, որ փայլուն հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ և նա չկարողացավ նաև լուծել ծիրանի սպառման խնդիրը, ինչը նախկինում կլուծվեր մեկ զանգով։

«Երբ Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Փաշինյանը բոլոր գործընթացներն ինքն է կառավարել, ինչպես կբացատրի այն բախումները, երբ Փաշինյանը բախումների կիզակետին ինչ-որ հարցեր էր հնչեցնում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և փորձում հասկանալ ադրբեջանական «ՈւԱԶ»-ը մոլորվե՞լ էր, թե` ոչ։ Ես ուզում եմ հասկանալ, որ այն մարդը լիարժեք տիրապետում է այդ ամեն ինչին, ինչպես չգիտեր, թե մոլորվե՞լ էր, թե ոչ կամ ինչու պետք է նման հարց հնչեցնել»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ