News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ռանիա Ալ Մաշաթը գրառում է կատարել թվիթերյան էջում, որում պատասխանել է ամերիկացի գյուտարարի հրապարակմանն այն մասին, որ բուրգերը կառուցվել են այլմոլորակայինների կողմից։

Նա գրել է, որ հիացմունքով հետեւում է Մասկի աշխատանքին, ընդ որում՝ կոչ անելով նրան մանրամասն ուսումնասիրել եգիպտական փարավոնների պատվին բուրգերի կառուցման մասին վկայությունները։

Նախարարը հավելել է, որ Իլոն Մասկին սպասում են Եգիպտոսում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեխնոհսկան գրել էր թվիթ, որում հայտարարել, որ եգիպտական բուրգերը կառուցվել էին այլմոլորակայինների կողմից։

Այդ կապակցությամբ համացանցի որոշ օգտատերեր մեղադրել են Մասկին ռասիզմի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ