News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի որդին՝ Բեսարիոն (Բուսա) Ժվանիան բերման է ենթարկվել Թբիլիսիում․ նա մեղադրվում է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, գործարար Գոգա Թոփաձեի թոռան՝ Լեւան Թոփաձեի վրա հարձակում գործելու համար, հաղորդւոմ է Նովոստի-Գրուզիա-ն՝ հղում անելով «Մթավարի» հեռուստաալիքին։

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվության՝ 24-ամյա Բ․Ժ․-ն սառը զենքով մի քանի հարված է հասցրել 22-ամյա Լ․Տ․-ին։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Թոփաձեի տանը, հարձակումը կատարվել է անձնական կոնֆլիկտի հողի վրա։

«Վիրավորված տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվել է»,-հայտնել են նախաարությունից։

Ավելի վաղ Գոգի Թոփաձեն հայտնել է լրագրողներին, որ կոնֆլիկտի բոլոր մասնակիցները ոգելից խմիչքի ազդեցության տակ էին։ Նրա խոսքով՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել, երբ երիտասարդները վերադառնում էին ռեստորանից։ Նա նաեւ ենթադրում է, որ վեճը տեղի է ունեցել երիտասարդ կնոջ պատճառով։

Որոշ տեղեկություններով՝ Թոփաձեի հետ միասին վիրավորվել է նաեւ նրա ընկերը։ Տեղեկատվությունը ճշտվում է։

ՆԳՆ-ը շարունակում է հետաքննությունը առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Այդ հանցագործության համար նախատեսվում է 3-6 տարվա ազատազրկում։

Զուրաբ Ժվանիան քաղաքական գործիչ է, որը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի եւ վարչապետի պաշտոնները, Վրաստանում 2003 թվականին «վարդերի հեղափոխություն» իրականացրած ընդդիմության առաջնորդներից մեկն է։ Նա մահացել է 2005 թվականի փետրվարի 3-ին 42 տարեկանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել