News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ Նասիմ Թալեբի՝ «Սեւ կապարի տեսությունը» հայաստանյան «ռեալ-պոլիտիկի» ախտորոշումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Սեւ կարապի տեսությունը

Ամերիկյան տեսաբան Նասիմ Թալեբի՝ «Սեւ կարապի տեսությունը» բիզնեսի, քաղաքականության մեջ, եւ ընդհանրապես՝ պատահականության, ռացիոնալ հաշվարկների մեջ չտեղավորվող գործոնների եւ գործընթացների տեսության մասին է։ Երբ քաղաքականության մեջ պատահականորեն տեղի են ունենում բացարձակապես անկանխատեսելի եւ անհաշվարկելի գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք եւ որոնց հետեւանքները կանխատեսել, հաշվարկել հնարավոր չէ, քանզի այդ իրադարձությունները եւ գործընթացները շատ դեպքերում բացարձակ իռացիոնալ են։
Երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ Նասիմ Թալեբի՝ «Սեւ կապարի տեսությունը» հայաստանյան «ռեալ-պոլիտիկի» ախտորոշումն է։
Ի դեպ, խորհուրդ կտամ կարդալ նաեւ Թալեբի՝ «Հակաթուլությունը» եւ «Պատահականությունից հիմարացածները»։
Առաջինն այն մասին է, թե ինչպես ոչ միայն մնալ անվնաս, այլ նաեւ դառնալ ավելի լավը՝ քաոսին եւ անորոշությանը բախվելուց հետո, իսկ երկրորդը, ինչպես Թալեբն ինքն է ասում՝ «որեւէ մեկս պաշտպանված չենք պատահականության խաբեությունից։
Եւ միակ բանը, որ կարող ենք անել, դա այդ ամենը հնարավորինս էսթետիկական սահմանների մեջ պահելն է»։

 

Տպել
Ամենաշատ