News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ամուսնացել է, հաղորդում է Լենտա․Ռու-ն՝ հղում անելով երկրի կառավարության կայքին։

Քաղաքական գործիչն ամուսնացել է ֆուտբոլիստ Մարկուս Ռայքոնենի հետ, որի հետ հանդիպում է 16 տարի։ Զույգն ունի դուստր, որն արդեն 2.5 տարեկան է։ Հարսանիքն անցել է կառավարության ղեկավարի նստավայրում, հրավիրվել են երիտասարդ զույգի հարազատներն ու ընկերները։

Մարինը զբաղեցնում է վարչապետի պաշտոնն անցած տարվա դեկտեմբերից։ Նա երրորդ կինն է այդ պաշտոնում, ինչպես նաեւ Ֆինլանդիայի եւ աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն է։ Կառավարության 19 նախարարներից 12-ը կանայք են, կանայք են նաեւ երկրում խոշորագույն հինգ կուսակցություններից չորսի ղեկավարները։

Էստոնիայի ներքին գործերի նախարար եւ Պահպանողական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Մարթ Հելմեն նշանակումից կարճ ժամանակ անց անվանել է այն «ճաշ եփողների կառավարություն»։ Նա բացատրել է, որ այդկերպ մեջբերել է Լենինին՝ նշելով Մարինի եւ նրա կողմնակիկցների ձախակողմյա հայացքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ