News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կիրակի օրը ամերիկյան Microsoft կորպորացիան հայտարարել է չինական ByteDance ընկերությունից TikTok սոցիալական ցանցի ամերիկյան սեգմենտի ձեռքբերման համար բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Microsoft ընկերությունն օպերատիվորեն կսկսի շարունակել քննարկումները ByteDance ընկերության հետ, որին պատկանում է TikTok-ը, եւ մի քանի շաբաթվա ընթացքում եւ ցանկացած պարագայում կավարտի այդ քննարկումները ոչ ուշ, քան 2020 թվականի սեպտեմբերի 15-ին»,- նշվում է կորպորացիայի հայտարարության մեջ: Ենթադրվում է, որ եթե ​​գործարքը հաջողի, Microsoft-ի տնօրինի հավելվածի օպերացիաներին Կանադայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: Ամերիկյան ընկերությունը խոստացել է, որ իր ղեկավարությամբ ԱՄՆ-ում սոցիալական ցանցի օգտատերերի մասին տեղեկատվությունը երկրի սահմաններից դուրս չի գա:

Օգոստոսի 1-ին Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրները, հայտարարել էր բանակցությունները դադարեցնելու մասին: Դադարի պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացասական վերաբերմունքն էր առաջիկա գործարքի նկատմամբ:

Հուլիսի 31-ին Թրամփը հայտարարել էր, որ նախատեսում է արգելել TikTok-ը Միացյալ Նահանգներում: Դրանից առաջ Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրները, հաղորդել էր, որ նախագահը պատրաստվում է ստիպել ByteDance-ին հրաժարվել TikTok-ի իր բաժնեմասից, որպեսզի այն չկարողանա վերահսկել հավելվածի աշխատանքը երկրում: Միացյալ Նահանգների վարչակազմի մտահոգությունները սոցիալական ցանցի հետ կապված կապված են այն պնդումների հետ, որ դրա ղեկավարությունը զբաղվում է քարոզչությամբ եւ օգտատերերի տվյալները փոխանցում է Չինաստանի իշխանություններին:

Reuters-ը ԱՄՆ առաջնորդի՝ նախատեսվող արգելքի մասին հայտարարությունից հետո տեղեկացրել էր է, որ ByteDance-ը դրա ֆոնին մտադիր է հրաժարվել բաժնի TikTok-ի՝ ԱՄՆ-ի մասնաճյուղում: Ըստ Reuters-ի աղբյուրների՝ ձեռքբերման մասին գործարքից հետո Microsoft-ը պատասխանատու կլինի սոցիալական ցանցի ամերիկացի օգտատերերի տվյալների պաշտպանության համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ