News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարդիկ, ովքեր օրվա ընթացքում հաճախ են ծիծաղում, հեշտ են տանում սթրեսը, եւ այդ դեպքում ծիծաղի ինտենսիվությունը նշանակություն չունի: Նման եզրակացության են եկել Բազելի համալսարանի մասնագետները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: 

Համալսարանն իր կայքում նշում է, որ սովորաբար մարդիկ ծիծաղում են օրական 18 անգամ, հիմնականում դա տեղի է ունենում այլ մարդկանց հետ շփման ժամանակ եւ կախված է հաճույքի աստիճանից, որը մարդը ստանում է այդ շփման ժամանակ: Ծիծաղի հաճախականության վրա ազդում են օրվա ժամը, տարիքն ու սեռը: Մասնավորապես, կանայք ավելի հաճախ են ծիծաղում, քան տղամարդիկ:

Բազելի համալսարանի հետազոտությանը մասնակցել են հոգեբանական ֆակուլտետի ուսանողներ՝ 33 աղջիկ եւ 8 տղա: Նրանց միջին տարիքը եղել է 22 տարեկան: Նրանք 14 օրվա ընթացքում պատասխանել են իրենց ծիծաղի ինտենսիվության, պատճառների, ինչպես նաեւ սթրեսային իրավիճակներին ծիծաղի ազդեցության մասին հարցերին:

Արդյունքում պարզվել է, որ երբ փորձի մասնակիցները հաճախ են ծիծաղել, սթրեսն այդքան նշանակություն չի ունեցել կամ սուբյեկտիվորեն չի ընկալվել: Փորձի երկրորդ արդյունքը եղել է այն, որ ծիծաղի ինտենսիվությունը՝ բարձր, միջին կամ թույլ, կապված չէ սթրեսի նշանների գնահատման հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ