News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան «անբարոյական» ղեկավարն է, ով կենտրոնացել է նրա վրա, ինչն օգնելու իրեն երկրորդ ժամկետով վերընտրվելու հարցում: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը երկուշաբթի օրը El Pais թերթում հրապարակված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ նա անբարոյական նախագահ է, ով կենտրոնացել է այն բաների վրա, որոնք օգնում են իրեն վերընտրվել, եւ պարտադիր չէ նրա հիման վրա, ինչն ավելի լավ է ԱՄՆ-ի համար»,- պնդել է Բոլթոնը:

«Ես նրան բազմիցս բացատրել եմ, որ Կորեական թերակղզին բաժանվել է 1945-ին, բայց նա երբեք չի հիշել դա,- վստահեցրել է ԱՄՆ նախագահի նախկին օգնականը:- Մյուս դեպքերում անհնար է միջամտել, օրինակ, երբ նա Թերեզա Մեյին (Միացյալ Թագավորության վարչապետ 2016 թվականից մինչեւ 2019 թվականը) ասել էր. «Մեծ Բրիտանիան իսկապե՞ս միջուկային տերություն է»: Մարդիկ արդեն տեղյակ են, որ նա քիչ բան գիտի պատմության մասին եւ հետաքրքրված չէ ուսումնասիրել այն»,- կարծում է Բոլթոնը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել