News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետականությունը սպառվում է այնտեղ եւ այն ժամանակ, որտեղ եւ երբ իր առջեւ դրված սոցիալական խնդիրները լուծելու՝ կառավարության վերջին հանգրվանը քաղաքացու գրպանն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սպառված պետականության վերջին կայարանը...

Սպառված պետականության ապացույցը ոչ հակառակորդի կրակոցներն են, ոչ էլ արտաքին աշխարհից եկող սպառնալիքներն ու մեղադրանքները...

Դրանք ուղեկցում են բոլոր երկրներին...

Պետականությունը սպառվում է այնտեղ եւ այն ժամանակ, որտեղ եւ երբ իր առջեւ դրված սոցիալական խնդիրները լուծելու՝ կառավարության վերջին հանգրվանը քաղաքացու գրպանն է:

Երբ հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում, սա է պետականության կործանումը: Ուրիշ ապացույցներ պետք չեն:

Արա՜, մարդիկ էս սուղ պայմաններում գեթ մեկ օր իրենց ընտանիքի հետ ցանկանում են մի քիչ կտրվել ձեր ստեղծած դժոխքից, ոստիկաններին հանձնարարում եք էդ մարդկանց տուգանել...

Հանկարծ ամոթից չխոսաք, Աստված չի ների...»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ