News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինն ընդհատել է պլանավորված արձակուրդը չդադարող հորդառատ անձրեւների պատճառով, որոնց հետեւանքով զոհվել է վեց մարդ, եւս ութ մարդ անհայտ կորած է համարվում: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Yonhap-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի առաջնորդի վարչակազմը:

Հաղորդվում է, որ անցյալ հանգստյան օրերին Մուն Չժե Ինը գնացել էր Քյոնսան-Նամդո նահանգի Յանսան քաղաքում գտնվող իր անձնական նստավայր, որտեղ նախատեսում էր մեկ շաբաթ արձակուրդ անցկացնել: Սակայն երկրում բռնկված փոթորկի պատճառով նախագահը որոշեց ընդհատել արձակուրդը եւ վերադառնալ Սեուլ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեայում հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղի եւ սողանքների հետեւանքով վեց մարդ է զոհվել, ութն անհայտ կորել են: Ինչպես պարզաբանում է Yonhap-ը, մոտ 1․5 հազար քաղաքացի ստիպված էր տարհանվել անվտանգ շրջաններ։

Կորեայի Հանրապետության իշխանություններն օգոստոսի 2-ին երկրի արտակարգ իրավիճակներին արձագանքման ամենաբարձր՝ երրորդ աստիճան էին հայտարարել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Ամենաշատ