News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը հայագիտության նկատմամբ ապազգային է: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին իշխող Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ հայկական ամեն ինչի դեմ ուղղված արշավն այսօր չի սկսվել: «Գուցե այն ավելի տեսանելի է դարփել մեր օրերում, սակայն արշավը տարվում է արդեն երկու տարի»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը: Շարմազանովը հիշեցրեց, որ ինքն ու Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը խոսել են այդ մասին, բարձրացրել են այս հարցը խորհրդարանում դեռ 2018-ի հունիսին, երբ նոր իշխանությունները ներկայացրեցին իրենց ծրագիրը:

Ըստ քաղաքական գործչի՝ ակնհայտ է, որ հայ ժողովրդի ազգային արժեքների եւ ավանդույթների դեմ արշավն ավելի մասշտաբային բնույթ է ձեռք բերել: «Նրանց համար «ազգայնական» եւ «հայրենասիրություն» բառեր գոյություն չունեն: Մենք տեսանք, որ նրանց հետ միասին քայլում էին ոչ ավանդական արժեքների ոտեր մարդիկ, եւ նրանք շատ են: Այնտեղ էին նաեւ մեր եկեղեցու ընդդիմախոսները»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը, ով ակտիվորեն կողմ էր հանդես գալիս Հայաստանի անդամակցությանը Եվրախորհրդին եւ ընդլայնված համաձայնագրի կնքմանը Եվրամիության հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել